ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարք Ներսես-Պետրոս ԺԹ-ի հետ:
ԱԳՆ-ի տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Նալբանդյանը Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարքին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները։ Հատուկ անդրադարձ է կատարվել սիրիահայության ներկայիս վիճակին և նրանց ցուցաբերվող աջակցության հետ կապված հարցերին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի շրջանակներում ծրագրվող միջոցառումների շուրջ՝ ընդգծելով Հայաստանի և Սփյուռքի կառույցների սերտ համագործակցության և ջանքերի համադրման կարևորությունը: